Արտաքին 4 տարի առաջ - 16:16 28-11-2021

Լիտվայի նախկին վարչապետը հայտարարել է, որ Վրաստանն ու Ուկրաինան ԵՄ-ին չեն անդամակցի մինչև 2040 թվականը

Լիտվայի նախկին վարչապետ և Եվրախորհրդարանի պատգամավոր Անդրիուս Կուբիլիուսը հայտարարել է, որ միության օրենսդրության պատճառով հետխորհրդային երկրները չեն կարողանա Եվրամիությանն անդամակցել մինչև 2040 թվականը։ Նրա խոսքերը մեջբերում է Lietuvos rytas թերթը։

«Եթե ԵՄ-ն չփոխի համայնքի ընդլայնման իր ուղեցույցները, և Ուկրաինային, Վրաստանին և Մոլդովային չառաջարկվի ԵՄ-ին անդամակցելու հավակնոտ ծրագիր, ապա նրանց ինտեգրումը մինչև 2040 թվականը չպետք է սպասել»,- ասել է քաղաքական գործիչը։

Կուբիլիուսն այդ երկրներին առաջարկել է ինտեգրման սկզբնական փուլում Նորվեգիայի և Իսլանդիայի օրինակով անդամակցել Եվրոպական տնտեսական տարածքին։ Իսկ հետո Կիևին, Թբիլիսիին և Քիշնևին ընդունել Եվրամիության ներքին շուկա, որտեղ նրանք կօգտվեին միասնական շուկայի բոլոր առավելություններից, բայց դեռ իրավունք չէին ունենա մասնակցելու համայնքային որոշումների ընդունմանը։

Ավելի վաղ Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբան հույս էր հայտնել, որ Ուկրաինան «ապագայում» կդառնա Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում