Ներքին 4 տարի առաջ - 15:52 28-11-2021

Չինական ուղղության զարգացումը պետք է լինի ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ռուսաստանն ու Չինաստանը ռազմական ոլորտում համագործակցության խորացման ուղղված նոր ճանապարհային քարտեզ են նախապատրաստել, որն ուրվագծում է երկու երկրների միջև ռազմական բնագավառում նոր առաջընթացի, իրականացվելիք քայլերի մանրամասները։ Զարգացման պլանը նախատեսված է մինչև 2025 թվականի համար։

ՌԴ-ի ու Չինաստանի՝ ռազմական համագործակցության այս նոր մակարդակի շուրջ պայմանավորվածության գնալն առաջին հերթին պայմանավորված է արևմուտք-ՌԴ, արևմուտք-Չինաստան դիմակայության այս ժամանակաշրջանով, ինչը Եվրասիական տարածաշրջանում նոր անվտանգային սպառնալիքներ է առաջացնում։

Հարավային կովկասը չի կարող անմասն մնալ աշխարհում և հատկապես ՌԴ-արևմուտք դիմակայությամբ պայմանավորված սպառնալիքներից, որովհետև բացի անվտանգային ավանդական ռիսկերից, կրկին ակտուալ է դառնում երրորդ երկրների կողմից պատերազմ հրահրելու և ՌԴ պատասխանատվության գոտում նոր ագրեսիայի հրահրելու հարցը։

ՌԴ-ն և Չինաստանը հատկապես ռազմական բնագավառում միմյանց հետ համագործակցության, փոխլրացման հսկայական պոտենցյալ ունեն։

Մի փոքր առաջ անցնելով նշեմ, որ ռազմաքաղաքական բալանսի ապահովման և արտաքին սպառնալիքներին դիմակայելու տեսանկյունից, ՌԴ-Չինաստան հարաբերությունների նոր որակի բարձրացումը չի կարող իր ուղղակի և անուղղակի ազդեցությունը չթողել նաև ՀՀ-ի վրա։

Նույնիսկ մեր նման փոքր երկրի պարագայում, Չինաստանն ունի միմյանց հետ համընկնող շահեր և առաջիկա տարիների համար, ՀՀ ցանկացած իշխանության համար չինական ուղղության զարգացումը և՛ երկկողմ, և՛ բազմակողմ (ՌԴ) ձևաչափով պետք է լինի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից։

Հայաստանի այս իշխանությունն, իհարկե, լրիվ այլ առաջնահերթություններ ունի, ինչը հակասում է կամ բացառում է Չինաստանի հետ նկարագրածս մակարդակի հարաբերություններ ստեղծելը, սակայն սա էլ ժամանակի հարց է»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող