Արտաքին 4 տարի առաջ - 13:39 28-11-2021

ԱՄՆ պետքարտուղարը շնորհակալություն է հայտնել ՀԱՀ-ի արտգործնախարարին՝ օմիկրոնի շտամը բացահայտելու համար

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը շաբաթ օրը Հարավաֆրիկյան Հանրապետության Արտաքին գործերի և համագործակցության նախարար Նալեդի Պանդորի հետ հեռախոսազրույցում բարձր է գնահատել այս երկրի գիտնականների աշխատանքը՝ բացահայտելու օմիկրոն կորոնավիրուսի շտամը, ինչպես նաև իշխանությունների գործողությունները՝ դրա վերաբերյալ տեղեկատվությունը տարածելու համար։ Այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի հայտարարության մեջ։

«Պետքարտուղարն իր երախտագիտությունն է հայտնել առողջապահության ոլորտում ԱՄՆ-ի և ՀԱՀ-ի միջև երկարատև համագործակցության համար: Պետքարտուղար Բլինկենը հատկապես բարձր է գնահատել ՀԱՀ-ի գիտնականների աշխատանքը՝ Omicron շտամի արագ բացահայտման համար, իսկ ՀԱՀ-ի կառավարությունը՝ թափանցիկության համար։ Սա պետք է օրինակ ծառայի ողջ աշխարհին»,- ասվում է փաստաթղթում։

Նրա խոսքով՝ Բլինկենը և Պանդորը «ընդգծել են ԱՄՆ-ի, Աֆրիկյան միության, Հարավային Աֆրիկայի և այլ տուժած աֆրիկյան երկրների միջև հետագա համագործակցության կարևորությունը՝ բնակչության պատվաստումը խթանելու և կորոնավիրուսի տարածման հետևանքները հաղթահարելու համար»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»