Արտաքին 4 տարի առաջ - 17:21 27-11-2021

Վրաստանում կարգելվի տաքսիներում, ինչպես նաև անձնական ավտոմեքենայում անչափահասի ներկայությամբ ծխելը

Վրաստանում պատրաստվում են տաքսիներում ծխելու արգելք մտցնել։ «Ծխախոտի վերահսկողության մասին» օրենքում համապատասխան փոփոխությունները կներկայացվեն նոյեմբերի 29-ին, խորհրդարանի Բյուրոյի նիստում, հաղորդում է SOVA-ն:

Նախագծի նախաձեռնողներն են իշխող «Վրացական երազանքի» պատգամավորներ, առողջապահության կոմիտեի նախագահ Լադո Կախաձեն և նրա առաջին տեղակալ Դմիտրի Խունդաձեն։

Ըստ նրանց ներկայացրած փաստաթղթի, հասարակական տրանսպորտում ծխելու արգելքը կտարածվի նաև այնպիսի փոխադրամիջոցի վրա, ինչպիսին է նավը։ Խախտողները կտուգանվեն 200 լարիով (մոտ 65 դոլար)։ Փոփոխությունները նաև ծխելու արգելք են նախատեսում անձնական ավտոմեքենայում՝ անչափահասի ներկայությամբ։ Նաև 50 լարիի չափով (ավելի քան 15 դոլար) տուգանք իրավախախտների համար: Երկու դեպքում էլ երկրորդ, երրորդ և հաջորդող խախտումների դեպքում ֆինանսական տույժերը կկրկնապատկվեն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում