Ներքին 4 տարի առաջ - 21:38 26-11-2021

Հայաստանի քաղաքներից կամ գյուղերից մեկի տան խոհանոցի զրույց․ Արման Աբովյան

ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հայաստանի քաղաքներից կամ գյուղերից մեկի տան խոհանոցի զրույց։

2018-2020

Է՜, զզվեցինք էլի, ինչքա՞ն կարելի է, տանք էդ Ղարաբաղը ու խաղաղ ապրենք ադրբեջանցիների հետ։

Ճանապարհ կտանք թուրքերին, թուրքերն էլ մեզ փող կտան, բիզնես-միզնես կդնեն, իրանք էլ են ուզում, որ խաղաղություն լինի, բայց դե էն «սևերը» (արցախցիները, նախկինները, կաշառակերները և այլն) չեն թողնում, որ խաղաղություն լինի։

Համ էլ դրանք սաղ կոռուպցիոներներ են։ Որ մեկ էլ ապրեն «նորերը» թույն ասֆալտ փռեցին։

...

2020-2021

Է՜, զզվեցինք էլի, ինչքա՞ն կարելի է, տանք էդ՝ Սյունիքը, Գեղարքունիքը, Տավուշը ու խաղաղ ապրենք ադրբեջանցիների հետ։

Ճանապարհ կտանք, թուրքերն էլ մեզ փող կտան, բիզնե-֊միզնես կդնեն, իրենք էլ են ուզում, որ խաղաղություն լինի, բայց դե էն «սևերը» (արցախցիները, նախկինները,կաշառակերները և այլն) չեն թողնում, որ խաղաղություն լինի։

Համ էլ դրանք սաղ կոռուպցիոներներ են։

Որ մեկ էլ ապրեն «նորերը» թույն ասֆալտ փռեցին։

...

2022-2023

Է՜, զզվեցինք էլի, ինչքա՞ն կարելի է, տանք էդ՝ Գյումրին ու Արտաշատը ու խաղաղ ապրենք ադրբեջանցիների հետ։

Ճանապարհ կտանք, թուրքերն էլ մեզ փող կտան, բիզնես-միզնես կդնեն, իրենք էլ են ուզում, որ խաղաղություն լինի, բայց դե էն «սևերը» (արցախցիները, նախկինները,կաշառակերները և այլն) չեն թողնում, որ խաղաղություն լինի։

Համ էլ դրանք սաղ կոռուպցիոներներ են։

Որ մեկ էլ ապրեն «նորերը» թույն ասֆալտ փռեցին

...

2023-2024

Է՜, զզվեցինք էլի, ինչքա՞ն կարելի է, տանք էդ Չարբախը,Էրեբունին ու Կոմիտասը ու խաղաղ ապրենք ադրբեջանցիների հետ։

Ճանապարհ կտանք, թուրքերն էլ մեզ փող կտան, բիզնես-միզնես կդնեն, իրենք էլ են ուզում, որ խաղաղություն լինի, բայց դե էն «սևերը» (արցախցիները, նախկինները,կաշառակերները և այլն) չեն թողնում, որ խաղաղություն լինի։

Համ էլ դրանք սաղ կոռուպցիոներներ են։

Որ մեկ էլ ապրեն «նորերը» թույն ասֆալտ փռեցին

...

2025 թիվ։ Գլենդել-նա-Դոնու։

Նույն մարդիկ, բայց օտարության մեջ՝ վարձած բնակարանի խոհանոցում։

Է՜, զզվեցինք էլի, ինչքա՞ն կարելի է հիշել Հայաստանի մասին։

Միթե՞ պարզ չի, որ մեղավոր են էն «հները, սևերը, նախկինները, կաշառակերները», բայց դե կարևորը մեր երեխեքը բանակ չեն գնալու ու վաբշե մի հատ հլը Երևանի նկարը բերեք զալում կախեք, մի բաժակ բան-ման խմենք էլի։

Ու վաբշե հետո ի՞նչ, որ երկիր էլ չունենք, զատո ընդեղ թույն ասֆալտա։

Բա՜»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում