Ներքին 4 տարի առաջ - 19:53 26-11-2021

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում․ Փաշինյան

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Այդ մասին Սոչիում ընթացող Փաշինյան-Պուտին-Ալիև բանակցությունների շրջանակում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով մինչ այդ Ադրբեջանի նախագահի արտահայտած այն մտքին, որ հարկավոր է խաղաղ բանակցություններ սկսել Հայաստանի և Ադրբեջանի միջև:

«Իհարկե, մենք նույնպես հետաքրքրված ենք դրանում և մենք կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Բայց ես կարծում եմ, որ շատ հարցեր կարելի է և պետք է քննարկել և լուծել եռակողմ ձևաչափով, երկկողմ ձևաչափերով: Պետք է ասեմ, որ արդեն ուրվագծվում են նաև ուղիղ շփումներ Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնատար անձանց միջև, և ես կարծում եմ, որ ոչ այնքան լավ և ոչ այնքան դրական նրբերանգների լույսի ներքո այդ նրբերանգները նույնպես հարկավոր է ընդգծել»,- նշեց Հայաստանի վարչապետը՝ հավելելով, որ ընթացող հանդիպման գլխավոր նպատակը, իր կարծիքով, ոչ միայն գոյություն ունեցող խնդիրները բարձրաձայնելն է, այլև դրանց լուծման ուղիներ փնտրելը:

«Գլխավորն այն է, որ մենք այսօր կարողացանք, որքան հնարավոր է, գալ կոնկրետ լուծումների տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում, իրադրության կայունացման ուղղությամբ, որովհետև մարդկանց խաղաղությունը, անվտանգությունը և կայունությունը մեր պատասխանատվությունն է»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով