Ավելին 4 տարի առաջ - 20:46 26-11-2021

Նորվեգիայի փոստը նույնասեռական Սանտայով հոլովակ է թողարկել

Նորվեգական Posten փոստային ծառայությունը Սուրբ Ծննդյան գովազդ է թողարկել, որտեղ Սանտա Կլաուսը նույնասեռական է: Տեսանյութը հայտնվել է ընկերության YouTube-ի ալիքում։

Սյուժեն պտտվում է գլխավոր հերոսի և Սանտայի հարաբերությունների պատմության շուրջ, որոնք միմյանց տեսնում են տարին միայն մեկ անգամ՝ Սուրբ Ծննդին։

Տարիների ընթացքում հերոսներն ավելի են մտերմանում և, վերջապես, հոգնելով երկարատև բաժանումից, Հարին նամակ է գրում Սանտային, որտեղ նա հայտարարում է իր սիրո մասին. «Այն ամենը, ինչ ուզում եմ Սուրբ Ծննդյան համար, միայն դու ես»:

Արդյունքում՝ տոնի կապակցությամբ տղամարդը «Posten»-ի առաքիչից նվերներով ծանրոցներ է ստանում, իսկ տանը նրան սպասում է Սանտա Կլաուսը, որն իր գործը վստահել է փոստային ծառայությանը՝ նրա կողքին լինելու համար։

Տեսանյութն ավարտվում է տղամարդկանց համբույրով։

Պարբերականը հիշեցրել է, որ Նորվեգիայում միասեռական հարաբերություններն օրինականացվել են 1972 թվականից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան