Ավելին 4 տարի առաջ - 20:24 26-11-2021

Եգիպտոսում վերականգնումից հետո բացվել է Սֆինքսների ճեմուղին

Եգիպտական ​​Լուքսորում տեղի է ունեցել այսպես կոչված Փարավոնների ճանապարհի՝ Սֆինքների հնագույն ծառուղու բացման արարողությունը՝ վերականգնումից հետո։ Ahram թերթի փոխանցմամբ՝ դրան մասնակցել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին։

Վերականգնողական աշխատանքներից հետո Սֆինքսների ճեմուղին առաջին անգամ միացրել է Լուքսորի և Կառնակի տաճարները, ինչպես դա եղել է հին եգիպտացիների ժամանակ։

Զբոսաշրջության նախարար Խալեդ Էլ-Էնանիի խոսքով՝ Լուքսորն այժմ աշխարհի ամենամեծ բացօթյա թանգարանն է։

Նա մանրամասնել է, որ պեղումների ընթացքում հայտնաբերվել է 250 սֆինքս՝ խոյի գլխով և 807 սֆինքս՝ մարդու գլուխներով։ Ընդ որում, հին ժամանակներում ճեմուղում եռապատիկ ավելի շատ արձաններ են եղել։

Էլ-Էնանին հավելել է, որ Սֆինքսների ծառուղում հնագետների աշխատանքը դեռ ավարտված չէ և կշարունակվի ևս մի քանի տարի։

Փարավոնների ճանապարհի երկարությունը վերականգնումից հետո 2,7 կմ է։ Դրա վրա 1057 արձան կա։

Ծառուղին կառուցվել է Նեկտանեբ I փարավոնի օրոք (մ․թ.ա. 380-362 թթ.):

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով