Ներքին 4 տարի առաջ - 15:48 26-11-2021

Հայաստան վերադարձված գերիներից մեկը մարտական դիրքում վիրավորված և գերեվարված զինծառայողն է

Հայաստան վերադարձված գերիներից մեկը օրեր առաջ մոլորվելու հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում հայտնված Արցախի բնակիչն է, մյուսը՝ նոյեմբերի 16-ին մարտական դիրքում վիրավորված և գերեվարված զինծառայող: Այս մասին հայտնել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Այսօր ռուսական խաղաղապահ ուժերի միջնորդությամբ հայկական կողմին է փոխանցվել երեք օր առաջ մոլորվելու հետևանքով ադրբեջանական կողմում հայտնված՝ Արցախի Հանրապետության քաղաքացի Միհրան Մուսայելյանը և ՀՀ ԶՈւ զինծառայող, նոյեմբերի 16-ին մարտական դիրքում վիրավորված Արեն Արամյանը։ Կուզեի շնորհակալություն հայտնել ռուսական կողմին այս արդյունավետ միջնորդական առաքելության համար՝ հույս հայտնելով, որ նրանց շարունակական ջանքերի շնորհիվ կհաջողվի կարճ ժամկետում հայրենիք վերադարձնել ադրբեջանական գերության մեջ գտնվող մեր բոլոր հայրենակիցներին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Հարությունյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով