Ներքին 4 տարի առաջ - 14:12 26-11-2021

Ավանեսյանի հրամանի քննությունը հետաձգվեց․ ՍԴ-ն բավարարեց Հրայր Թովմասյանի միջնորդությունը

Սահմանադրական դատարանում պատվաստման և թեստավորման վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարի հրամանի շուրջ ընթացող նիստին դատավոր Հրայր Թովմասյանը միջնորդեց կառավարությունից պահանջել 5-օրյա ժամկետում իրենց տրամադրել պարտադիր պատվաստման կամ թեստավորման` առողջապահության նախարարի հրամանով նախատեսված սուբյեկտների աշխատավարձի վերաբերյալ տեղեկություններ։

Կողմերը չառարկեցին, ՍԴ-ն բավարարեց Հրայր Թովմասյանի միջնորդությունը։

ՍԴ-ի աշխատակարգային որոշումների համաձայն՝ դատարանը պահանջելու է ՍԴ-ին ներկայացնել շուկայում գործող թեստավորման նվազագույն և առավելագույն գները։ Բացի այդ, դատարանին պետք է ներկայացվի նաև վիճակագրություն՝ կապված պատվաստված անձանց վարակելիության վերաբերյալ տեղեկությունների հետ։

ՍԴ մեկ այլ դատավոր` Արևիկ Պետրոսյանն էլ միջնորդեց, որպեսզի 5-օրյա ժամկետում կառավարությունն իրենց տրամադրի առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 4-ի հրամանով նախատեսված 14 օրը մեկ հետազոտության և պատվաստման հետ կապված պահանջները չկատարելու համար պատասխանատվության ենթարկելու, այդ պահանջի չկատարման արդյունքում աշխատանքից ազատման վերաբերյալ ամբողջական տեղեկություններ։

Այս դեպքում էլ կողմերը չառարկեցին և միջնորդությունը բավարարվեց։

Գործով քննությունը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 16-ը, ժամը 14։00-ն։

Նշենք, որ որոշման համաձայն` գործատուներն աշխատակիցներից պետք է պահանջեն կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու հավաստագիր կամ 14 օրը մեկ ՊՇՌ թեստի բացասական արդյունքը հավաստող փաստաթուղթ։ Դեկտեմբերի 1-ից անհրաժեշտ կլինի ՊՇՌ թեստ հանձնել շաբաթը 1 անգամ։

Հիշեցնենք՝ դիմումը ներկայացրել են ՀՀ ազգային ժողովի պատգամավորների 1/5 մասը։ Համաձայն դրա` ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի հրամանը հարկադրում է բոլոր աշխատողներին կա՛մ իրենց միջոցներով թեստ հանձնել, կա՛մ պատվաստվել:

Ընդդիմադիր պատգամավորները վիճարկել են նաև «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան