Արտաքին 4 տարի առաջ - 09:07 26-11-2021

Հայտնի են մթերքները, որոնք օգնում են հաղթահարել պատվաստումից հետո առաջացած բարդությունները

ԱՄԷ-ում կազմել են մթերքների ցանկը, որոնք խորհուրդ է տրվում օգտագործել COVID-19-ի դեմ պատվաստումից հետո։ Al Arabiya պարբերականի հրապարակման համաձայն, այս մթերքները կարող են օգնել օրգանիզմին հաղթահարել դրա հետևանքները։

Ցուցակի առաջին տեղում մրգերն ու բանջարեղենն է, որոնք ամրացնում են իմունային համակարգը և օգնում օրգանիզմին ավելի լավ պայքարել հիվանդությունների դեմ, ինչպես նաև նպաստում են արյան սպիտակ բջիջների արտադրությանը։ Խորհուրդ է տրվում նախապատվությունը տալ վիտամին C-ով հարուստ մրգերին ու բանջարեղենին՝ գրեյպֆրուտ, նարինջ, կիտրոն, կարմիր պղպեղ, բրոկկոլի և սպանախ։

Երկրորդ տեղում ընկույզն է, քանի որ այն հարուստ է վիտամիններով և հանքանյութերով և լավ վիճակում է պահում իմունային և սրտաանոթային համակարգերը: Մասնավորապես, խորհուրդ է տրվում սննդակարգում ավելացնել նուշ, հնդկական ընկույզ, ընկույզ, պիստակ։

Բացի այդ, պատվաստվածներին առաջարկվում է յուղոտ ձուկ՝ սաղմոն և թյունոս, որոնք հարուստ են օմեգա-3 ճարպաթթուներով՝ օրգանիզմում բորբոքումը նվազեցնելու և զարկերակների խցանումը կանխելու նպատակով:

Ճաշին օգտակար է հավի արգանակ ուտելը, որը ոչ միայն հակաբորբոքային հատկություն ունի, այլև օգնում է թեթևացնել ախտանիշները, որոնք կարող են ի հայտ գալ պատվաստումից հետո: Արգանակ պատրաստելիս ավելի լավ է դրան ավելացնել գազար, սոխ և նեխուր։

Որպես դելիկատես՝ պատվաստվածներին առաջարկվում է ոստրեներ, որոնք արգելակում են ախտածին մանրէների աճը և օգնում օրգանիզմին ավելի շատ սպիտակուցներ արտադրել։

Այս ժամանակահատվածում ավելի լավ է հրաժարվել ալկոհոլից, ինչպես նաև վնասակար կիսաֆաբրիկատներից, օրինակ՝ կարտոֆիլի չիփսերից։ Պետք է հիշել և բավականաչափ մաքուր ջուր խմել, որպեսզի օրգանիզմը հեռացնի վնասակար միկրոօրգանիզմները, ինչպես նաև աջակցի իմունային համակարգի բնականոն գործունեությանը, որը պետք է արտադրի անհրաժեշտ քանակությամբ հակամարմիններ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան