Ներքին 4 տարի առաջ - 23:53 25-11-2021

Եթե դատախազությունում մտածել են, որ այդ մարդուն ոչ ոք չի պաշտպանելու, ապա չարաչար սխալվել են․ Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօր հեռախոսազրույց եմ ունեցել պատմության նախկին ուսուցիչ Հակոբ Գրիգորյանի հետ։

Նրան դատում են դասի ժամանակ ն.փ.-ի հասցեին իբր «սպառնալիքներ» հնչեցնելու համար։ Պարոն Գրիգորյանը պաշտպան չունի և երեկ դատարանում խնդրել էր իրեն հատկացնել անվճար փաստաբան, քանի որ ի վիճակի չէ վճարել փաստաբանական ծառայության համար։

Պարոն Գրիգորյանին առաջարկել եմ անվճար ստանձնել իր պաշտպանությունը դատարանում։ Հիմա որոշումը նրանն է։

Այս պահին ընդամենը կարող եմ ասել, որ բառացիորեն մազերս բիզ-բիզ եղան, երբ իմացա, թե ինչ հոդված են դրել ուսուցչի վրա։ Դա ուղղակի ծայրահեղ խայտառակություն է։ Եթե դատախազությունում մտածել են, որ այդ մարդուն ոչ ոք չի պաշտպանելու ու «սղացնելու են՝ անցնի», ապա չարաչար սխալվել են»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով