Ներքին 4 տարի առաջ - 22:09 25-11-2021

Հայաստանը դիմել է ՌԴ-ին Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների հաստատման հարցում միջնորդության խնդրանքով․ Զախարովա

Հայաստանը դիմել է ՌԴ-ին Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների հաստատման հարցում միջնորդության խնդրանքով։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Այո, ես կարող եմ հաստատել, որ Հայաստանը դիմել է Երևանի և Անկարայի միջև միջնորդական աջակցության համար։ Ռուսաստանը շահագրգռված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ, բազմիցս հայտարարել է այդ մասին և նույնիսկ ջանքեր է գործադրել այդ ուղղությամբ։ Մեր երկիրը պատրաստ է ամեն կերպ հետագայում ևս նպաստել դրան։ Տվյալ գործընթացի մեկնարկը, մեր կարծիքով, անշուշտ, կնպաստի տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի առողջացմանն ու բարիդրացիության և վստահության մթնոլորտի ձևավորմանը, ինչը ներկայումս հատկապես արդիական է։ Երբ լինեն գործնական, նոր քայլեր, մենք անպայման այդ մասին կտեղեկացնենք, եթե, բնականաբար, դա վնաս չի հասցնի բանակցային գործընթացին՝ հաշվի առնելով դրա զգայունությունը»,- ասել է Զախարովան։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի