Ներքին 4 տարի առաջ - 16:59 25-11-2021

Տնտեսական ակտիվության ցուցանիշը 10 ամսում աճել է 4.3 տոկոսով

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2021-ի հունվար-հոկտեմբերին 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4.3 տոկոսով:
Այս մասին փաստում է ՀՀ վիճակագրական կոմիտեն՝ հրապարակած տվյալներով:

Արդյունաբերական արտադրանքի ծավալը հունվար-հոկտեմբերին 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1.1 տոկոսով, շինարարության ծավալը՝ 5.9 տոկոսով:

Առևտրի շրջանառությունում հունվար-հոկտեմբերին աճը կազմել է 7 տոկոս, իսկ մատուցված ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 6.4 տոկոսով:

2021 թվականի հունվար-հոկտեմբերին սպառողական գների ինդեքսն աճել է 6.9 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 9.9 տոկոսով, էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը նվազել է 3.1 տոկոսով:

Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նկատվել է 13.6 տոկոս աճ: Ընդ որում, արտահանումն աճել է 16.9 տոկոսով, ներմուծումը՝ 11.8 տոկոս:

Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ 2021-ի հունվար-հոկտեմբերին միջինացված եղել է 508.24:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող