Ներքին 4 տարի առաջ - 14:05 25-11-2021

Արթիկ համայնքում ինչ սկզբունքով են ընտրվում ՏԻՄ ղեկավարները

Սույն թվականի դեկտեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններ են լինելու մի շարք համայնքներում՝ այդ թվում Արթիկ խոշորոցված համայնքում։ Համայնքապետի ընտրությունների համար առաջադրվել են 5 կուսակցություններ և 1 դաշինք։

ՏԻՄ ընտրություններում համայնքի բնակիչները հիմնականում կենտրոնանում են ոչ թե թեկնածուների առաջարկած նախընտրական ծրագրերի վրա, այլ այն հանգամանքի վրա, թե ցուցակում ով է ներկայացնում առաջին համարը, ինչ պատիվ ու հեղինակություն է վայելում տվյալ համայնքում, քանի «ծանոթ-բարեկամ» ունի, կամ ում ինչ չափի լավություն է արել։

Արթիկ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում առաջադրված կուսակցություններն են՝ «Հանուն հանրապետության» կուսակցությունը, որի առաջին համարով առաջադրվել է Արսեն Աբրահամյանը, և որը ներկա պահին էլ Շիրակի մարզպետարանում զբաղեցնում է մարզպետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոն, «Ապրելու երկիր» կուսակցությունը, որի ցուցակով առաջադրված առաջին համարը Աստոյան Արթուրն է, որը Արթիկում ունի բանվորական ձեռնոցների գործարան, մյուս կուսակցությունը «Քաղաքացիական պայմանագիրն» է, որի առաջին համարով առաջադրվել է Պեմզաշեն համայնքի ներկայիս գյուղապետ Անանիկ Հակոբյանը, «ՀՅԴ» ցուցակը ներկայացնում է Մանտինյան Հակոբը, «Ազատական» կուսակցությունը ներկայացնում է Արտակ Հարությունյանը, ով հանդիսանում է Արթիկ քաղաքում գործող «Ույուտ» շինանյութի խանութի սեպականատերը։ Ընտրությանը ներկայացված է 1 դաշինք՝ «Միասնական Արթիկ դաշինքը», որի առաջին համարը ներկայացնում է Արթիկի ներկայիս քաղաքապետ Մխիթար Վարագյանը, որը ըստ շրջանառվող լուրերի՝ հրաժարվել էր ՔՊ-ի ցուցակի առաջին համարով առաջադրվելուց։

Լիլիթ Հարությունյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում