Ներքին 4 տարի առաջ - 13:15 25-11-2021

Վանո Սիրադեղյանն իմ ընկերն է. Վահագն Խաչատուրյան

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը գրող, քաղաքական գործիչ Վանո Սիրադեղյանի հետ վերջին անգամ խոսել է 20 տարի առաջ` Հայաստանից նրա հեռանալուց հետո։ Այս մասին այսօր Խաչատուրյանը հայտնեց ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։

«Վանո Սիրադեղյանն իմ ընկերն է»,– ասաց Խաչատուրյանը` ուղղելով լրագրողին, որը նշեց, թե նրանք թիմակիցներ են եղել։

Խաչատուրյանը հայտնեց, որ Սիրադեղյանի աճյունը Երևանի քաղաքային պանթեոնում հուղարկավորելու հարցը կառավարությունում քննարկվել է, բայց, քանի որ ինչ–ինչ խնդիրներ են եղել, որոշվել է հուղարկավորությունը կատարել նրա հայրենի Կոթի գյուղում։ Թե ինչ խնդիրների մասին է խոսքը, Վահագն Խաչատրյանը չցանկացավ բացահայտել` ասելով.

«Սիրադեղյանի մասին այլ հարցեր մի տվեք։ Այսօր ես, կառավարութունն ամեն ինչ անում ենք, որ կարողանանք Վանո Սիրադեղյանի թաղման արարողությունը կազմակերպել այն մակարդակով, որին արժանի էր Սիրաղեդյանը։ Գուցե և չենք կարողանա անել այն, ինչին նա արժանի էր, որովհետև նա շատ ավելիին էր արժանի, քան մենք կարող ենք պատկերացնել»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում