Արտաքին 4 տարի առաջ - 21:27 24-11-2021

Թուրքիան դժվարանալու է մարել պետական պարտքերը. CNBC

Ամերիկյան CNBC-ի հրապարակած վերլուծական հոդվածի համաձայն՝ եթե թուրքական ազգային արժույթը՝ լիրան, շարունակի արժեզրկվել, Թուրքիան առաջիկայում դժվարանալու է վճարել իր պարտքերը, որոնց մեծ մասը (օգոստոս ամսի դրությամբ 57 տոկոսը) կապված է արտարժույթի հետ կամ արտահայտված է դրանով։ Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Հոդվածում ընդգծվել է, որ լիրան սկսել է արագ արժեզրկվել այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտպանել է երկրի կենտրոնական բանկի կողմից սահմանվող տոկոսադրույքների նվազեցումը երկնիշ գնաճի պայմաններում: Նշվել է, որ Թուրքիայում այս պահին 20 տոկոս գնաճ է և այդ պատճառով էլ 85 միլիոնանոց բնակչության համար հիմնական ապրանքների գները բարձրացել են:

Նշենք, որ ըստ Reuters-ի՝ լիրան այս տարի արժեզրկվել է շուրջ 40 տոկոսով, իսկ միայն նախորդ շաբաթվանից ի վեր՝ շուրջ 20 տոկոսով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի