Ներքին 4 տարի առաջ - 12:10 24-11-2021

Մեկ շաբաթ առաջ որպես ինչ է ներկայացել Պապիկյանը Շոյգուին

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր շնորհավորել է նոյեմբերի 15-ին պաշտպանության նախարար նշանակված Սուրեն Պապիկյանին՝ նախարար նշանակվելու կապակցությամբ։

Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է․ «Համոզմունք եմ հայտնում, որ Ձեր գործունեությունն այս բարձր և պատասխանատու պաշտոնում կնպաստի մեր երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ու հետագա զարգացմանը՝ ի շահ խաղաղության և միջազգային անվտանգության»։

Հետաքրքրականն այն է, որ նախարար նշանակվելու հենց հաջորդ օրը՝ նոյեմբերի 16-ին, Շոյգուն ու Պապիկյանը հեռախոսազրույց են ունեցել։ Եթե Շոյգուն չգիտեր, որ Պապիկյանն արդեն նախարար է, ապա որպես ի՞նչ է խոսել նրա հետ։ Գուցե Պապիկյանը ներկայացել է որպես փոխվարչապետ, կամ՝ որպես ՔՊ նախագահ, կամ՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ։

Եթե տարբերակներից վերջինն է, ապա տրամաբանական կլինի, որ Շոյգուին շնորհվի ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում։

Հիշեցնենք, որ Պապիկյանի նշանակման մասի Փաշինյանը հայտարարեց Անվտանգության խորհրդի նիստում, որը հրավիրվել էր Սյունիքում իրավիճակի սրման հետևանքով։ Թեև, ըստ մեզ հասած որոշ տեղեկությունների, պատճառը վեց ադրբեջանցի գերեվարելու մեջ է, երբ Փաշինյանը պահանջել էր վերադարձնել նրանց, ինչի արդյունքում մեր զինվորներից մի քանիսը գերի են ընկել։

Ամենից շատ դիտված

17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
22:57 Նոր մանրամասներ՝ Ուշիի ողբերգական վթարից
19:00 Ուսանողությանը քաղաքից հեռացնելով՝ նոր նվաճում չենք ունենա. Ակադեմիական քաղաքի ռիսկերը
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
18:00 Առջևում նոյեմբերի 9-ն է. Հ1-ը կապիտուլյացիայի թեմային կանդրադառնա՞