Արտաքին 4 տարի առաջ - 20:34 23-11-2021

Թուրքիայի համար նախատեսված F-35 կործանիչները կարող են փոխանցվել Հունաստանին

Ամերիկացի հայամետ սենատոր Բոբ Մենենդեսը օրինագիծ է ներկայացրել Սենատի քննարկմանը, որով կոչ է արվում ԱՄՆ-ի կողմից Թուրքիային չվաճառված F-35 գերժամանակակից կործանիչները փոխանցել Հունաստանին: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ օրինագիծն արդեն ներկայացվել է Սենատի քննարկմանը: Գալիք շաբաթ այն կդրվի քննարկման:

Նշենք, որ թուրքական լրատվամիջոցները անհանգստացած են Մենենդեսի ներկայացրած վերոնշյալ օրինագծից՝ հաշվի առնելով վերջին շրջանում թուրք-հունական լարված հարաբերությունները:

Մի շարք աղբյուրներ կարծում են, որ եթե Հունաստանին փոխանցվեն այդ կործանիչներն, ապա հունական զինված ուժերն օդային գերակայություն կունենան Էգեյան ծովի ավազանում թուրքական կողմի նկատմամբ:

Հիշեցնենք, որ ամերիկյան կործանիչները Թուրքիային չվաճառվեցին, քանի որ Անկարան Ռուսաստանից ձեռք էր բերել S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգեր, որի հետևանքով Վաշինգտոնը կիրառեց պատժամիջոցներ:

Պատժամիջոցներից մեկի հետևանքով Թուրքիան չստացավ ամերիկյան վերոնշյալ կործանիչներն: Անկարան նաև դուրս մղվեց այդ կործանիչների արտադրության ծրագրից: Ըստ թուրք-ամերիկյան պայմանագրի՝ Անկարան պետք է որոշ պահեստամասեր արտադրեր F-35-ների համար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող