Արտաքին 4 տարի առաջ - 13:36 23-11-2021

Մարադոնային հուղարկավորել են առանց սրտի՝  գողությունը կանխելու նպատակով

Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնային հուղարկավորել են առանց սրտի։ Այս մասին հաղորդում է իսպանական Marca պարբերականը՝ հղում անելով բժիշկ Նելսոն Կաստրոյի գրքին։

Բժիշկը պատմել է, որ ֆուտբոլիստի հուղարկավորությունից առաջ հայտնի է դարձել, որ «Խիմնասիա Լա Պլատա» ակումբի մի խումբ երկրպագուներ պատրաստվում են գողանալ նրա սիրտը։ Այդ պատճառով օրգանը նախապես հեռացրել են մարզիկի մարմնից։

Դա նաև մահվան իրական պատճառը պարզելու նպատակով Մարադոնայի սիրտը ուսումնասիրելու հնարավորություն կտար, նշել է Կաստրոն։ Նրա խոսքով, ֆուտբոլիստը կախվածություն ուներ այն ամենից, ինչը կործանում էր նրան։

«Խնդիրն այն էր, որ նա երբեք չի ցանկացել ամբողջությամբ ազատվել բոլոր բացասական գործոններից»,- ասել է բժիշկը։

Նա հավելել է, որ ֆուտբոլիստի սիրտը շատ մեծ էր. սովորաբար մարդու այս օրգանը կշռում է մոտ 300 գրամ, մինչդեռ Մարադոնայի սիրտը կես կիլոգրամ էր։

«Թեև նա պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ էր, և նրանք սովորաբար ավելի մեծ սիրտ ունեն, քան մյուսները, այստեղ խնդիրը դա չէր: Պատճառը սրտային անբավարարությունն էր»,- ասել է Կաստրոն։

Դիեգո Մարադոնան մահացել է 2020թ.-ի նոյեմբերի 25-ին։ Նա 60 տարեկան էր։

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
17:09 AI-ն վերարտադրել է Նյուտոնի և Էյնշտեյնի բանաձևերն ու բացահայտել նոր օրինաչափություն
19:30 Ով է Փաշինյանի դասակարգային թշնամին
21:08 Ավինյանը «բիչոկը» վերադարձրեց մեքենայի պատուհանից նետած վարորդին
17:37 Եգիպտոսում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
17:15 Խուլիգանության գործը միտումնավոր ձգձգում են․ ինչ է հայտնի Շնամարտերի գործով առաջին դատից
16:54 Մենք նայում ենք դեպի ապագա՝ դեպի հավերժական խաղաղություն․ Հաջիև