Արտաքին 4 տարի առաջ - 13:17 23-11-2021

Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 5 հազար նոր դեպք

Վրաստանում մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 5085 նոր դեպք։ Անցած օրվա ընթացքում ևս 62 հիվանդ է մահացել կորոնավիրուսային վարակի հետևանքով առաջացած բարդություններից։ Համաճարակի ընթացքում COVID-19-ից մահացածների թիվը հասել է 11615-ի։

Ապաքինվել է ևս 4428 հիվանդ։ Երկրում COVID-19-ի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 819.182 է, ապաքինվածները՝ 759.657։ Նախորդ օրը կատարվել է 51.440 թեստ՝ ՊՇՌ թեստ՝ 15.278, հակագենային արագ թեստ՝ 36.162։

Կառավարական stopcov.ge կայքի տվյալներով, Վրաստանում կորոնավիրուսի հայտնաբերման մակարդակը մեկ օրում կազմել է 9.89%, վերջին 14 օրվա ընթացքում՝ 9.11%, իսկ շաբաթվա ընթացքում՝ 8.97%։

Մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 9594 մարդ, ընդհանուր առմամբ Վրաստանում 2.107.467 դեղաչափ պատվաստանյութ է կիրառվել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով