Արտաքին 4 տարի առաջ - 12:16 23-11-2021

ԱՄՆ-ում 30 դոլարով ձեռք են բերել Վերածննդի դարաշրջանի վարպետի էսքիզը

2017թ.-ին Մասաչուսեթսի բնակիչը (ԱՄՆ) անհայտ հեղինակի մատիտով արված ուրվագիծ է գնել՝ վճարելով ընդամենը 30 դոլար։ Էսքիզի նոր սեփականատերը այն ցույց է տվել մասնագետներին։ Փորձագետները գտել են, որ այն պատկանում է Վերածննդի դարաշրջանի գերմանացի մեծագույն վարպետ Ալբրեխտ Դյուրերին։

Ըստ The Art Newspaper-ի, նկարը, որում խոտածածկ ափին պատկերված է Տիրամայրը՝ Մանուկը գրկին, ենթադրաբար ստեղծվել է 1503թ.-ին: Այժմ էսքիզը ցուցադրված է Լոնդոնի Agnews պատկերասրահում:

Մասնագետները նշում են, որ դրա իրական արժեքը կարող է գնահատվել 50 մլն դոլար։ Ընդ որում, աշխատանքը գտնվել է Կոնկորդ քաղաքում, ճարտարապետի մասնավոր հավաքածուում։ Էսքիզի նախկին սեփականատերը կարծում էր, որ դա պարզապես Դյուրերի նկարի մատիտով կրկնօրինակն է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան