Ներքին 4 տարի առաջ - 10:59 23-11-2021

Երևանի քաղաքապետարանը կներդնի հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգ

Երևանի քաղաքապետարանը հայտարարում է հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման և ֆինանսական օպերատոր ընտրելու բաց հրապարակային մրցույթ:

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի հասարակական տրանսպորտում տոմսային համակարգի ներդրումը նախատեսում է ոլորտի համալիր բարելավման ծրագիր, առանց որի նոր երթուղային ցանցը հնարավոր չի լինի լիարժեք շահագործել:

Նոր ծրագիրը ենթադրում է հասարակական տրանսպորտի ոլորտում ծառայության որակի բարձրացում, տոմսերի ձեռքբերման և մարման ժամանակին համահունչ և հարմարավետ ծառայության տրամադրում, տոմսերի վաճառքի, տոմսային հասույթի վերահսկելիության և թափանցիկության ապահովում, հասարակական տրանսպորտից օգտվողների քանակի ավելացում, եկամուտների ավելացում, սպասարկման ծախսերի նվազեցում, անվտանգության բարձրացման նպատակով ավտոբուսներում տոմսերի վաճառքի բացառում, կանգառներում տրանսպորտի կայանման ժամանակի նվազեցումը, երթի միջին արագության ավելացումը:

Մրցույթին կարող են մասնակցել իրավաբանական անձինք: Մրցութային փաթեթները ընդունվում են մրցույթի հրապարակման օրվանից 10 աշխատանքային օրվա ժամկետում: Մրցույթը բաց է և անցկացվում է մեկ փուլով: Փաթեթների ներկայացման վերջնաժամկետը ոչ ուշ, քան մրցույթի հրապարակային ծանուցումից 10 աշխատանքային օր հետո է՝ 2021թ. դեկտեմբերի 7-ը, ժամը՝ 17.00-ն, Արգիշտի 1 հասցեով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում