Ավելին 4 տարի առաջ - 21:37 22-11-2021

Պեսկովի որդին բացատրել է ավտոմրցարշավների մասին իր սկանդալային գրառումը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի որդին բացատրել է Instagram-ում՝ «Ես կշարունակեմ արագ վարել» բառերով արած իր գրառումը։ Այս հրապարակումը 17-ամյա Միկան արել է Կուտուզովսկի պողոտայում տեղի ունեցած վթարից հետո, որի հետևանքով զոհվել է ավտոբլոգեր Սաիդ Գուբդենսկին։

Նոր գրառման մեջ Պեսկովի որդին բացատրել է, որ նախորդը ուրիշի գրառման վերահրապարակումն էր։ Նա նշել է, որ հրապարակումը վերցրել է իր չափահաս ծանոթից, որը վարորդական իրավունք ունի և մեքենա է վարում։

Միկան բացատրել է, թե ինչու սկզբնական գրառման հեղինակի մականունը չի երևում սքրինշոթում։ Նրա խոսքով, stories բաժնում նյութը դնելիս, այն անհետանում է։

«Նախ հասկացեք իրավիճակը, հետո նոր խոսեք, փորձագետներ»,- գրել է դեռահասը։

Շաբաթ օրը Մոսկվայում չորս ավտոմեքենաների մասնակցությամբ վթար էր տեղի ունեցել. Վթարի մեղավորը հայտնի ավտոբլոգեր Սաիդ Գուբդենսկին է եղել։ Նա դուրս է եկել հանդիպակաց գոտի, որտեղ բախվել է այլ մեքենաների։ Վթարի արդյունքում Գուբդենսկին և նրա ուղևորը մահացել են։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում