Արտաքին 4 տարի առաջ - 18:13 22-11-2021

Դերսիմի հազարամյա հայկական եկեղեցին ավերակ է դարձել

Թուրքիայում Դերսիմի (Թունջելի) Խոզաթ գավառի Էրգեն (Գեչիմլի) գյուղում գտնվող հազարամյա հայկական եկեղեցին, որը հայտնի է Էրգանի եկեղեցի անունով, անխնամ մնալու հետևանքով ավերակ վիճակում է հայտնվել։ Այս մասին հաղորդում է ermenihaber-ը:

Դեռևս 2012 թվականին Էրզրումի մշակութային ժառանգության պահպանության խորհուրդը ընդունել է եկեղեցու պահպանման անհրաժեշտության վերաբերյալ Թունջելիի նահանգի մշակույթի և տուրիզմի վարչության ներկայացրած դիմումը, սակայն մինչ օրս եկեղեցու պահպանման կամ վերակառուցմանն ուղղված որևէ աշխատանք չի կատարվել։

Էրգանի եկեղեցին կառուցվել է 975 թվականին։ Եկեղեցու պատերի ներսի հատվածում դեռևս պահպանվում են հայատառ որոշ արձանագրություններ: Էրգանի եկեղեցին համարվում է Դերսիմի ամենամեծ ու հին հայկական եկեղեցիներից մեկը։ Հայտնի է, որ Ցեղասպանության ժամանակ Էրգանիի վերջին քահանան հրկիզվել և սպանվել է հենց եկեղեցում։ Եկեղեցին չի գործել 1915 թվականից ի վեր։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով