Արտաքին 4 տարի առաջ - 17:22 22-11-2021

Նիհարելու և ֆիզիկական ծանրաբեռնվածության միջև կապի մասին տարածված առասպելը հօդս է ցնդել

Նյութափոխանակությունը սննդանյութերը էներգիայի վերածելու գործընթաց է, որն անհրաժեշտ է օրգանիզմի բազմաթիվ ֆունկցիաների համար՝ շնչառությունից մինչև մտածողություն, հաղորդում է Svenska Dagbladet-ը: Հանգստի վիճակում հիմնական փոխանակության վրա ծախսվում է էներգիայի 70%-ը, 10%-ը ծախսվում է սննդի քայքայման վրա, իսկ 20-30%-ը՝ ֆիզիկական ակտիվության։

Խոշոր մարդկանց ավելի շատ էներգիա է պետք, քան փոքրերին, մարզիկներին ավելի շատ էներգիա է պետք, քան նստակյաց կենսակերպ վարող մարդկանց, իսկ տղամարդկանց ավելի շատ էներգիա է պահանջվում, քան կանանց: Միևնույն ժամանակ, շատ գիտնականներ երկար ժամանակ մոլորված էին նյութափոխանակության գործընթացի էությանը վերաբերող հարցում։ Նրանք կարծում էին, որ նյութափոխանակությունը տարիների ընթացքում անշեղորեն դանդաղում է: Սակայն Ուլֆ Էկելունդի և այլ գիտնականների կատարած հետազոտության համաձայն՝ նյութափոխանակությունը կայուն է մնում 20-60 տարեկանում և միայն 60 տարեկանից հետո է սկսում դանդաղել։

Կյանքի ընթացքում նյութափոխանակության զարգացումը կարելի է բաժանել չորս փուլերի: Երբ մենք ծնվում ենք, էներգասպառումը ըստ էության նույնն է, ինչ մեծահասակների դեպքում: Հետո այն մեծանում է, և մեկ տարեկանում երեխայի էներգասպառումը 50%-ով ավելի է, քան մեծահասակինը։ Այնուհետև նյութափոխանակությունը դանդաղում է, 20 տարեկանում կայունանում է և այդպես մնում մինչև 60 տարեկանը։

«Այն, որ նյութափոխանակությունը կրկին դանդաղում է, թերևս մեծապես կախված է 60 տարեկանից հետո ֆիզիկական ակտիվության զգալի պակասից»,- ասվում է նյութում։

Ընդ որում, գիտնականները հանգել են ևս մեկ այլ եզրակացության՝ մարզիկների նյութափոխանակությունն ավելանում է ծանրաբեռնվածության դեպքում, սակայն հանգստի վիճակում այն դանդաղում է։ Հետևաբար ավելորդ քաշ ունեցողներին սպորտը շատ չի օգնի՝ նրանք պետք է վերահսկեն ստացած կալորիաները: «Սակայն ֆիզիկական ակտիվությունն ունի այլ դրական ազդեցություններ, և չկա այնպիսի դեղամիջոց, որն այդքան լավ կարող է ազդել մարդու ֆիզիկական և հոգեկան ինքնազգացողության վրա, որքան ֆիզիկական ակտիվությունն է»,- ավելացնում է Էկելունդը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով