Սպորտ 4 տարի առաջ - 14:28 22-11-2021

Աշոտ Խաչատուրյանցն ընտրվել է ՌԴ ֆուտբոլի պրեմիեր-լիգայի նախագահ

Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչ Աշոտ Խաչատուրյանցն ընտրվել է երկրի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի նախագահի պաշտոնում: Ընտրությանը մասնակցել են լիգայի թիմերը:

Աշոտ Խաչատուրյանցը այս պաշտոնին հավակնող միակ թեկնածուն է եղել: Մինչ այս այն զբաղեցնում էր Սերգեյ Պրյադկինը, որն այդ պաշտոնին էր 2007 թվականից: