Արտաքին 4 տարի առաջ - 14:18 22-11-2021

Ֆրանսիայում ֆուտբոլիստի գլխի ուղղությամբ երկրպագուները շիշ են նետել. հանդիպումը չեղարկվել է

Ֆրանսիայի առաջնությունում այս տարի երկրպագուները չափազանց բաժանված են: Նրանց պատճառով արդեն իսկ տապալվել են 1-ին Լիգայի մի քանի մենամարտեր: Հերթական տապալումը տեղի է ունեցել 14-րդ տուրում։

«Օլիմպիկների» երկու մրցախաղերում՝ Մարսելի և Լիոնի, թիմերը կարողացել են խաղալ ընդամենը չորս րոպե։ Հենց այդ ժամանակ էլ «Մարսելի» կիսապաշտպան Դիմիտրի Պայետը մոտեցել է անկյունային դրոշակին՝ խաղալու համար ստանդարտ դիրքից: Սակայն նրա ձգտումն ընդհատել է տրիբունաներից արձակված շիշը։ Պատրաստվելով խաղալ անկյունային՝ ֆուտբոլիստը հարվածը ստացել է հենց ականջին։ Ֆուտբոլիստին պահանջվել է բուժօգնություն:

Մրցավարը չի հանդուրժել երկրպագուների նման պահվածքը և թիմերին հեռացրել է խաղադաշտից։ Նշենք, որ մեղավորը ի վերջո հայտնաբերվել է։ Սկզբում երկրպագուները հենց իրենք են պատժել նրան այդ պահվածքի համար։ Այնուհետև նրան ձերբակալել է ոստիկանությունը: Այնուամենայնիվ, մրցախաղը մինչև վերջ այդպես էլ չի ավարտվել։ Միջադեպից երկու ժամ անց դատավորը որոշել է չեղարկել այն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում