Սպորտ 4 տարի առաջ - 13:27 22-11-2021

Հաշմանդամություն ունեցող բազկամարտիկները Ռումինիայում կմասնակցեն աշխարհի առաջնությանը

«Հաշմանդամային սպորտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության 8 մարզիկներ նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 3-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մասնակցելու են հաշմանդամային բազկամարտի աշխարհի առաջնությանը:

ՀՀ մարզական պատվիրակությունը Ռումինիա կմեկնի 10-հոգiանոց կազմով: Մասնակցության ծախսերն ամբողջությամբ հոգալու է պետությունը՝ ՀՀ պետական բյուջեի տրամադրած ֆինանսական միջոցների հաշվին: Հաշմանդամություն ունեցող մարզիկների համար նախատեսվում է ևս երկու մրցաշար անցկացնել դեկտեմբերին՝ ՀՀ պետական բյուջեի տրամադրած ֆինանսական միջոցներով: Դեկտեմբերի 1-2-ը կանցկացվի անվասայլակով բասկետբոլի ՀՀ առաջնությունը, որին կմասնակցի 4 թիմ` «Ուիլ Ֆոքսիս»-ը, «ԲԿՄԱ»-ն, «Վանաձոր»-ը, «Գյումրի»-ն։ Դեկտեմբերի 4-ին էլ կանցկացվի սեղմում հենարանից Հայաստանի հաշմանդամային առաջնությունը, որին հաշմանդամություն ունեցող շուրջ 60 մարզիկ է մասնակցելու:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ