Ներքին 4 տարի առաջ - 12:19 22-11-2021

ԱԺ նախկին պատգամավորը ոստիկանությունից ազատագրական պայքարի կոչ է անում

ՀՀ ԱԺ իմքայլական նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն իր ֆեյսբուքյան էջում երեկ գրել էր, որ նոյեմբերի 22-ին, ժամը 17:00-ին հավաքվում են Երևանի Հանրապետության հրապարակում՝ «տեր կանգնելու մեր երկրին ու պետականությանը»։

Թե ինչպե՞ս է պատերազմից հետո անկախ պատգամավոր դարձած արդեն նախկին իմքայլականը դա պատկերացնում, Oragir.news-ի հետ զրույցում ասաց. «Ճիշտն ասած ես այս պահին դեռ ոստիկանությունում եմ, չեմ կարող ասել, թե ինչու, ավելի ուշ կմանրամասնեմ, բայց մի բան կարող եմ ասել, որ օրեր առաջ, երբ ֆեյսբուքյան իմ էջում հարցում էի արել՝ ազատագրական շարժում սկսելու, հազարավոր մարդիկ արձագանքեցին։

Շարժման նպատակն է կանխել սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագիրը, այդ թվում՝ պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը, թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն, պահանջել, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը և պաշտպանեն ՀՀ տարածքային ամբողջականությունը: Մեր պայքարը հայկական պետականության պահպանման համար է։ Մեր երկրի անվտանգությունը ամեն մեկիս ձեռքում է՝ Սյունիքից մինչև Տավուշ, Շիրակից մինչև Արցախ»- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի