Ներքին 4 տարի առաջ - 10:46 22-11-2021

Ռուս խաղաղապահները մոնիթորինգ են իրականացնում Արցախի սահմանազատման գծի ողջ երկայնքով

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները շարունակում են շուրջօրյա մոնիթորինգ իրականացնել իրավիճակի նկատմամբ և վերահսկել հրադադարի պահպանման ռեժիմը Լաչինի միջանցքի 27 դիտակետերում և Արցախի սահմանազատման գծի ողջ երկայնքով։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

«Դիտակետի զինծառայողներն իրենց պատասխանատվության գոտում շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում հրադադարի նկատմամբ։ Ռուս խաղաղապահներն ապահովում են տարանցիկ ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունը հսկիչ անցակետերի միջով։ Հնարավոր սադրանքները կանխելու նպատակով բոլոր տրանսպորտային միջոցները ստուգվում են, իսկ անհրաժեշտության դեպքում նաև զննվում»,- ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Դմիտրի Լիչկինը։

Ընթացիկ իրավիճակի վերահսկման համար նախատեսված բոլոր դիտակետերը կահավորված են ժամանակակից տեսանկարահանող սարքերով։
«Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները ծառայությունն իրականացնում են «Ռատնիկ» համազգեստով։ Դիտակետերը կահավորված են ժամանակակից լուսադիոդային լուսարձակներով և էլեկտրասնուցման անխափան աղբյուրներով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան