Ավելին 4 տարի առաջ - 19:14 21-11-2021

ՌԴ-ում վթարի ժամանակ բեռնախցիկից դուրս է ընկել հայ տղամարդու դի

Նոյեմբերի 20-ի առավոտյան ժամը մոտավորապես հինգին Սանկտ Պետերբուրգի մայրուղու վրա, երբ Mitsubishi Galant մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթին, մեքենայի բեռնախցիկից դուրս է ընկել կոկորդը կտրված տղամարդու դի։

Ինչպես հայտնում է 47News պորտալը, դեպքը տեղի է ունեցել A-121 Սորտավալա մայրուղու 24-րդ կիլոմետրում՝ Կերո գյուղի հետ միացման հատվածում։ Ականատեսները հայտնում են, որ վթարից հետո երկու-երեք հոգի դուրս են ցատկել մեքենայից և փախել անտառ։

Արտաքին նշաններով իրավապահները պարզել են, որ սպանությունը մեքենայի մեջ չի եղել։ Լենինգրադի մարզի քննչական կոմիտեն հայտնել է, որ բեռնախցիկում եղել է նաև երկու բահ։ Ուստի քննիչները կարծում են, որ մեքենայում գտնվողները դիակը տանում էին թաղելու, իսկ վթարից հետո խուճապի մատնվելով փախել են։

Մամուլի տեղեկություններով՝ սպանվածը Սանկտ Պետերբուրգում բնակվող 50-ամյա երևանցի Արկադի Ղազինյանն է եղել։ Մեքենան պատկանում է նրա ծանոթին, բայց նա ներսում չի եղել։ Նախնական տվյալներով՝ սպանվածը զբաղվել է անվադողերի տեղադրմամբ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան