Արտաքին 4 տարի առաջ - 11:13 21-11-2021

Առանց սահմանափակումների խստացման Եվրոպայում 500 հազար մարդ կմահանա․ ԱՀԿ

Ձմռանը Եվրոպայում կարող է մահանալ մինչև 500 հազար քաղաքացի։ Նրանք կմահանան COVID-19-ից, եթե ազգային կառավարությունները չխստացնեն սահմանափակումները։ Այս մասին BBC-ին տված հարցազրույցում ասել է ԱՀԿ եվրոպական գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեն։

Նա ընդգծել է, որ կազմակերպությունը դեռ խորհուրդ է տալիս կրել բժշկական դիմակ և պատվաստվել բոլորին, ովքեր դեռ չեն դա արել։ Կլյուգեն հավելել է, որ ԱՀԿ-ն անհանգստացած է Եվրոպայում կորոնավիրուսի տարածման տեմպերով։ Հաջորդ ալիքը սկսվել է մոտեցող ցուրտ եղանակի և ավելի շատ վարակիչ շտամների ի հայտ գալու պատճառով։ Համաճարակի օգտին են նաև մի շարք երկրներում պատվաստումների ցածր ցուցանիշները։

Միևնույն ժամանակ, Կլյուգեն զգուշավոր կերպով դեմ է արտահայտվել պարտադիր պատվաստմանը․ նա դա անվանել է վերջին միջոց: Պաշտոնյայի խոսքով՝ COVID-19-ի անձնագրերի ներդրումը կարող է դառնալ ազդեցության ավելի մեղմ գործիք։

Եվրոպական մի շարք պետությունների իշխանությունները արդեն խստացրել են միջոցառումները՝ կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճի ֆոնին։ Այսպիսով, Ավստրիայում երկուշաբթի օրը կսկսվի համազգային արգելափակում: Դանիայում ռեստորաններ, գիշերային ակումբներ և կինոթատրոններ այցելելու համար անհրաժեշտ է կրկին ցույց տալ Covid անձնագիրը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով