Ներքին 4 տարի առաջ - 19:17 20-11-2021

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հաղորդմամբ՝ այցի նպատակն է դիտարկել հընթացս կատարվող ճանապարհաշինական և այլ աշխատանքներ։ Նախարարը երեկ երեկոյան մարզպետարանում հանդիպում է ունեցել մարզպետի, ուժային և իրավապահ համակարգի ներկայացուցիչների, ինչպես նաև Սյունիքի ճանապարհները սպասարկողների ու շինարարների հետ։

Տեղում քննարկվել են մի շարք հարցեր՝ ինչպես ներկայում ընթացող ճանապարհաշինական աշխատանքների, այնպես էլ ձմռանն ընդառաջ ճանապարհների սպասարկման վերաբերյալ։

Այսօր արդեն նախարարը, մարզպետի ուղեկցությամբ, դիտարկել է մի շարք ճանապարհներ, այս պահին իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»