Ներքին 4 տարի առաջ - 20:07 19-11-2021

Վարչապետն ընդունել է Լիտվայի Սեյմասի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լիտվայի Հանրապետության Սեյմասի փոխնախագահ Անդրիուս Մազուրոնիսի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը ողջունել է Լիտվայի խորհրդարանական պատվիրակության այցը Հայաստան և ուրախությամբ նշել, որ երկու երկրների միջև հարաբերությունները վերջին շրջանում զարգանում են դինամիկ կերպով: Այս առումով, կառավարության ղեկավարը կարևորել է երկկողմ փոխայցելությունների շարունակական բնույթը և նշել, որ Հայաստանը շահագրգիռ է զարգացնել փոխգործակցությունը քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է հատկապես առևտրատնտեսական կապերի ամրապնդման և այդ ուղղությամբ համապատասխան քայլերի իրականացման անհրաժեշտությունը: Վարչապետը կարևորել է Երևանի և Վիլնյուսի միջև առաջիկայում նախատեսվող ավիաչվերթների կազմակերպումը, ինչը նոր թափ կհաղորդի զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնմանը:

Անդրիուս Մազուրոնիսն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հավելել, որ Լիտվան նույնպես առանձնակի կարևորում է Հայաստանի հետ բազմակողմ հարաբերությունների զարգացումը: Լիտվայի Սեյմասի փոխնախագահը նշել է, որ տպավորված է մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներով և ընդգծել, որ իր երկիրը պատրաստ է ունեցած փորձով նպաստել դրանց արդյունավետ իրականացմանը, այդ թվում՝ Եվրոպական միության կողմից նախատեսվող ծրագրերի միջոցով: Երկկողմ փոխգործակցությունն ամրապնդելու առումով վերջինս կարևորել է նաև միջխորհրդարանական կապերի շարունակական զարգացումը և նշել, որ այս այցը նույնպես լավագույնս կծառայի այդ նպատակին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում