Արտաքին 4 տարի առաջ - 16:40 19-11-2021

Լավրովը վստահ է, որ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը տեղի կունենա

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր կայացած ասուլիսի ժամանակ վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները կհանդիպեն:

«Դուք ասացիք, որ հնարավոր եռակողմ հանդիպման վերաբերյալ Կրեմլի մեկնաբանությունը այն է, որ հանդիպման համար կոնսենսուս է պետք։ Ես կարող եմ հաստատել, որ կոնսենսուս ունենալու համար անհրաժեշտ է, որ բոլոր նրանք, ովքեր պատրաստվում են հանդիպել, համաձայնության գան։ Վստահ եմ, որ նման հանդիպում կկայանա», - ասել է Լավրովը։

Հիշեցնենք` երեկ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ եռակողմ գագաթաժողովն ինչ-որ փուլում անհրաժեշտ կլինի, սակայն դրա համար անհրաժեշտ է բոլոր կողմերի համաձայնությունը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում