Արտաքին 4 տարի առաջ - 15:18 19-11-2021

Գիտնականները պարզել են, թե ով է եղել ամենաառաջին COVID-պացիենտը

Հայտնի է դարձել կորոնավիրուսով վարակված առաջին անձի անունը: Զրոյական հիվանդը Վեյ Գույսյան է, որն աշխատում էր որպես ծովամթերք վաճառող Ուհանի շուկայում, ասում է գիտնական Մայքլ Վորոբեյը: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:

Մայքլ Վորոբեյը՝ Արիզոնայի համալսարանի վիրուսների էվոլյուցիային հետևելու հարցերում առաջատար փորձագետը, ներկայացրել է հաշվետվություն, որում կարծում է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետաքննությունը սխալ է եղել համավարակի վաղ ժամանակագրության տեսանկյունից:

Մասնագետը, ուսումնասիրելով բժշկական պարբերականների տվյալները, ինչպես նաև չինական ԶԼՄ-ներին տված հարցազրույցները, անհամապատասխանություններ է գտել փաստագրված վարակման ժամկետների մեջ։ Գիտնականը պնդում է, որ առաջինը հիվանդացել է շուկայում վաճառողը, այլ ոչ թե շուկայից շատ կիլոմետրեր հեռու ապրող 41-ամյա հաշվապահը։

Նոր տվյալների համաձայն՝ կորոնավիրուսով վարակման առաջին հայտնի դեպքը տեղի է ունեցել 2019 թվականի դեկտեմբերի 11-ին, և առաջին վարակվածը եղել է Վեյ Գույսյանը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ