Արտաքին 4 տարի առաջ - 12:12 19-11-2021

Մոսկվայում հրդեհի հետևանքով ծանր վնասվածքներ է ստացել երգչուհի Մարինա Խլեբնիկովան

Մոսկվայում հոսպիտալացվել է երգչուհի Մարինա Խլեբնիկովան՝ բնակարանում բռնկված հրդեհի հետևանքով ծանր վնասվածքներ ստանալու պատճառով, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։

Հրդեհը բռնկվել է երգչուհու երկհարկանի բնակարանի երկրորդ հարկում գտնվող ննջասենյակում։ Այրվել են նրա անձնական իրերը, իսկ հրդեհի պատճառ է դարձել կրակի հետ անզգույշ վարվելը։ Նախնական տվյալներով, կինը քնել է ծխախոտով։

Երգչուհու դստեր խոսքով, Խլեբնիկովան վերադարձել է հյուրախաղերից և շատ հոգնած է եղել։

Նշվում է, որ ծուխն առաջինը զգացել են հարևանները, վազել են դեպի երգչուհու տուն ու սկսել են թակել դուռը։ Երգչուհու դուստրն ու մայրը այդ պահին քնած են եղել։

Բացի երգչուհուց, ոչ ոք չի տուժել։

Խլեբնիկովային գտել են անգիտակից վիճակում։ Նրան հիվանդանոց են տեղափոխել ծանր այրվածքներով և հրդեհից առաջացած ծխից թունավորումով: Բժիշկները երգչուհու վիճակը գնահատում են ծանր։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»