Ներքին 4 տարի առաջ - 12:01 19-11-2021

Հայաստանի առևտուրը աճել է ՌԴ-ի և Ղազախստանի հետ․ Փաշինյան

Անցյալ տարվա տնտեսական սահմանափակումներից հետո Եվրասիական միությունում առևտուրը վերականգնվում է։ Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Թվերն ավելի քան խոսուն են՝ Հայաստանի և ԵԱՏՄ երկրների արտաքին առևտրաշրջանառությունը 2021 թվականի հունվար-սեպտեմբերին 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 12,8%-ով։

Հունվար-սեպտեմբերինՀայսատանից ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալներն աճել են 27,4 տոկոսով։ Արտահանման աճ է արձանագրվում նաև ԵԱՏՄ մյուս գործընկերների հետ. արտահանումը դեպի Բելառուս աճել է գրեթե 20%-ով, դեպի Ղրղզստան՝ գրեթե 50%-ով, դեպի Ղազախստան՝ գրեթե 90%-ով:

Վարչապետի խոսքով` անհրաժեշտ է հետագա քայլեր ձեռնարկել առևտրային հոսքերի պարզեցման ուղղությամբ՝ պահպանելով դրանց արդյունավետությունը։ Էլեկտրոնային առևտրի զարգացման հետ մեկտեղ պետք է նոր լուծումներ գտնել ապրանքների անվտանգության և սպառողների իրավունքների պաշտպանության համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում