Ներքին 4 տարի առաջ - 11:03 19-11-2021

Շախմատի տղամարդկանց թիմը Եվրոպայի առաջնությունում դեռևս 5-րդն է, կանայք դուրս են մնացել տասնյակից

Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց թիմերը շարունակում են ելույթները Եվրոպայի թիմային առաջնությունում:

Մեկօրյա հանգստից հետո թիմերը վերսկսել են պայքարը: Հայաստանի տղամարդկանց ընտրանին մրցել է Ադրբեջանի հավաքականի հետ: Մրցախաղն ավարտվել է ոչ-ոքի` 2:2: Բոլոր պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի: Այժմ Հայաստանի ընտրանին 5-րդն է: Առաջատարը Ռուսաստանն է:

Կանանց ընտրանին` 1,5:2,5 հաշվով պարտվեց Ուկրաինայի թիմին: Միակ պարտությունը կրեց Աննա Սարգսյանը, որը խաղում էր սև խաղաքարերով: Զավեն Անդրիասյանի թիմն արդեն դուրս է մնացել 10-յակից և 14-րդն է: Այստեղ ևս առաջատարը Ռուսաստանն է:

Առաջնության ավարտին մնացել է 3 տուր: Շախմատի Եվրոպայի տղամարդկանց առաջնությանը մասնակցում են 39, իսկ կանանցը` 31 թիմեր: Մրցաշարերն անցկացվում են շվեյցարական մրցակարգով և բաղկացած են 9-ական տուրերից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով