Արտաքին 4 տարի առաջ - 10:59 19-11-2021

Իրանի կանանց ազգային հավաքականի դարպասապահը պատրաստ է դիմել դատարան՝ իր սեռը ստուգելու կոչերի պատճառով

Իրանի ֆուտբոլի կանանց հավաքականի դարպասապահ Զոհրե Քոուդաին հայտարարել է, որ մտադիր է դատի տալ Հորդանանի ֆուտբոլի ասոցիացիային (JFA)՝ կազմակերպության՝ իր սեռը ճշտելու կոչի պատճառով:

«Ես կին եմ։ Սա Հորդանանի կողմից ծաղր է իմ նկատմամբ: Ես դատի կտամ Հորդանանի ֆուտբոլի ֆեդերացիային»,- ֆուտբոլիստուհու խոսքը մեջբերում է Hurriyet-ը։

Հորդանանի և Իրանի ներկայացուցիչները հանդիպել են 2021թ.-ի սեպտեմբերի 25-ին՝ Ասիայի գավաթի ընտրական մրցաշարի շրջանակում։ Հանդիպումն ավարտվել է զրոյական ոչ-ոքիով, իսկ 11 մետրանոց հարվածաշարի ժամանակ առաջատարը եղել են Իրանի ներկայացուցիչները։ Իրանցի մարզուհիները նվաճել են Ասիայի գավաթի եզրափակիչ մասի ուղեգիրը, որը կանցկացվի 2022թ.-ին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ասիայի գծով Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) փոխնախագահ և JFA նախագահ Ալի բին ալ-Հուսեյնը բողոք է ուղարկել Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիա (AFC)՝ պահանջելով ստուգել ֆուտբոլիստուհու սեռը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում