Արտաքին 4 տարի առաջ - 10:32 19-11-2021

Հունաստանը նոր սահմանափակումներ է մտցրել չպատվաստվածների համար

Հունաստանի իշխանությունները երկրում նոր սահմանափակումներ են մտցրել COVID-19-ի դեմ չպատվաստված քաղաքացիների համար, հաղորդում է «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանը։

Երկուշաբթի օրվանից չպատվաստվածներին կարգելվի հայտնվել փակ տարածքներում՝ կինոթատրոններում, թանգարաններում, մարզասրահներում։ Այս հաստատություններ չեն կարող այցելել նույնիսկ կորոնավիրուսի ախտորոշման թեստի բացասական պատասխան ունեցող անձինք:

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ սահմանափակումները խստացվել են՝ մարդկանց պատվաստվել շահադրդելու նպատակով: Նա նշել է, որ չկողմնորոշվողները այս դեպքում կարող են համաձայնել պատվաստվել։

Ներկայում Հունաստանում չպատվաստված մարդիկ կարող են գնալ մթերային խանութներ, դեղատներ և եկեղեցիներ՝ առանց կորոնավիրուսային վարակի բացակայությունը հաստատող թեստ ներկայացնելու։ Թեստավորվածներին թույլատրվում է այցելել նաև մշակութային հաստատություններ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան