Արտաքին 4 տարի առաջ - 10:02 19-11-2021

Լեհ-բելառուսական սահմանին մեկ տարեկան երեխա է մահացել

Լեհ-բելառուսական սահմանին մեկ տարեկան երեխա է մահացել: Այս մասին հաղորդել են Միջազգային օգնության լեհական կենտրոնում։

«Մենք հաղորդագրություն ենք ստացել, որ առնվազն մեկ մարդ, որն այժմ գտնվում է անտառում, բժշկական օգնության կարիք ունի: Տեղում պարզվել է, որ տուժածները երեքն են. նրանք անտառում են գտնվել մեկուկես ամիս»,- ասել են կենտրոնից։

Նշվում է, որ տուժածներից մեկը՝ երիտասարդ տղամարդ, սոված ու ջրազրկված է եղել, նա նաև գանգատվել է որովայնի ստորին հատվածի սուր ցավից։ Բացի այդ, օգնություն է անհրաժեշտ եղել Սիրիայից ժամանած ընտանեկան զույգին. կինը ոտքի ծակած վերք, իսկ տղամարդը ձեռքի վերքի պատռվածք է ունեցել։ Նրանք անտառում մահացած երեխայի ծնողներն են։

Լեհաստանի սահմանապահ ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Աննա Միխալսկայան ավելի վաղ հայտնել էր, որ գիշերը սահմանը գրոհող միգրանտներից հինգը՝ տղամարդ, կին, ինը, ութ և յոթ տարեկան երեք երեխա, գիշերը հոսպիտալացվել են Լեհաստանի բժշկական տարբեր հաստատություններ։ Նրանց վիճակը բավարար է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով