Ներքին 4 տարի առաջ - 15:16 18-11-2021

Աժ-ում ընդունվեց օդանավակայանում կայանող տաքսիների մասին օրենքը

Այսօր ՀՀ ԱԺ հերթական նիստի ժամանակ քննարկվեց «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկը։ Այդ մասին հակիրճ ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, որը իր խոսքում նշեց․

«Հանրապետության օդանավակայանների տարածքներում առանձին կարգավորում չունի տաքսի ծառայությունների մատուցման գործընթացը, ինչի պատճառով ոլորտում առաջացել են խնդիրներ, որոնք խոչընդոտում են հանրապետություն մուտք գործող ուղևորների տրանսպորտային սպասարկումը։ Հանրապետություն մուտք գործող ողևորներին պատշաճ տեղափոխման որակ ապահովելու նպատակով մշակվել է օրենսդրական փաթեթ, ըստ որի՝ օդանավակայանի տաքսիների կայանատեղիից փոխադրումներ իրականացնելու համար պետք է սահմանել Ա տիպի լիցենզիայի պահանջ, որի պետական տուրքը տարեկան նախատեսում է 200․000 դրամ։ Սահմանել օդանավակայանի տաքսի ծառայություն մատուցող տրանսպորտային միջոցների կահավորման, արտաքին տեսքին և տարիքային սահմանափակումը (մինչև 7 տարեկան թեթև մարդատար տրանսպորտային միջոց), ներկայացնել պահանջներ, սահմանել վարչական պատասխանատվության միջոցներ ոլորտի իրավախախտումների համար։ Ունենք առաջարկներ նաև օդանավակայանի կողմից, որոնք եթե ընդունվեն, համապատասխան փոփոխություններ կարվեն»։

Նիստի ընթացքում պատգամավոր Արմեն Խաչատրյանի կողմից հնչեց հարց․ «Փաստորեն, ցանկացած անձ կարո՞ղ է ստանալ լիցենզիա և իրականացնել ուղևորափոխադրումներ Զվարթնոց օդանավկայանից»։

«Լիցենզավորման սահմանափակումներ չի լինելու, բայց կա պայման, որ ֆիզիկական անձը չի կարող ստանալ լիցենզավորում, կարող է ստանալ անհատ ձեռնարկատերը կամ կազմակերպությունը»,- պատասխանեց Արմեն Սիմոնյանը։

Ներկայացված «ավտոմոբիլային տրանսպորտի օրենքում» փոփոխություններ կատարելու որոշումն ընդունվեց։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան