Արտաքին 4 տարի առաջ - 13:42 18-11-2021

Բայդենն արգելել է Նիկարագուայի կառավարության անդամների մուտքը ԱՄՆ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամանագիր է հրապարակել, որով արգելվում է Նիկարագուայի կառավարության անդամների մուտքը երկիր։ Այս մասին ասվում է Սպիտակ տան տարածած փաստաթղթերում։

«Ես որոշել եմ, որ Միացյալ Նահանգների շահերից է բխում սահմանափակել և կասեցնել Նիկարագուայի կառավարության անդամների՝ որպես ներգաղթյալների և ոչ ներգաղթյալների մուտքը ԱՄՆ: Այդ անձանց թվում են նախագահ Դանիել Օրտեգան, նրա կինը և փոխնախագահ Ռոզարիո Մուրիլիոն, և նրանք, որոնք մշակում, իրականացնում կամ շահ են քաղում քաղաքականությունից կամ գործողություններից, որոնք խարխլում կամ վնասում են ժողովրդավարական ինստիտուտները կամ խոչընդոտում են Նիկարագուա ժողովրդավարության վերադարձին»,- ասվում է փաստաթղթում:

Բայդենը կարծում է, որ «Օրտեգայի կառավարության և նրան աջակցողների ռեպրեսիվ և բռնի գործողությունները ստիպում են ԱՄՆ-ին գործել»։

«Persona non grata»-ի ցուցակում ընդգրկված են նաև որոշ պաշտոնյաներ, նրանց աշխատակազմի անդամներ, քաղաքապետեր, ինչպես նաև անվտանգության ծառայությունների, պետական ​​կառույցների, քրեակատարողական ծառայությունների, դատական ​​և ներքին գործերի նախարարության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ: Պատժամիջոցների տակ հայտնված անձանց ընտանիքի անդամներին նույնպես արգելված է մուտք գործել ԱՄՆ։ Բայդենը նաև մեկ տարով երկարաձգել է Նիկարագուայի դեմ պատժամիջոցները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան