Արտաքին 4 տարի առաջ - 09:57 18-11-2021

ԱՄՆ-ում «ծաղիկ» գրառմամբ սառեցված փորձանոթներ են հայտնաբերվել

ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի պատվաստանյութերի հետազոտական ​​լաբորատորիայի տարածքում պատահաբար հայտնաբերվել են «ծաղիկ» պիտակով փորձանոթներ, հաղորդում է CNN հեռուստաալիքը։

Լաբորատորիայի աշխատակիցը «ծաղիկ» պիտակով փորձանոթները հայտնաբերել է պատվաստանյութերի հետազոտական ​​կենտրոնում գրասենյակային տարածքները մաքրելիս: ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը նշել է, որ աշխատակիցը կրել է դիմակ և ձեռնոցներ։ Կենտրոնից նաև նշել են, որ հազիվ թե որևէ մեկը կարող էր սառեցված փորձանոթներից վտանգավոր հիվանդությամբ վարակվել։

Ավելի ուշ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության Yahoo News կայքի աղբյուրները հաղորդել են, որ միջադեպը տեղի է ունեցել խոշոր դեղագործական ընկերություններից մեկի օբյեկտում։ Հայտնաբերված փորձանոթներից հինգը եղել են «ծաղիկ», տասը՝ «ծաղիկի դեմ պատվաստանյութ» գրությամբ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան