Ներքին 4 տարի առաջ - 14:52 17-11-2021

Կրթության ոլորտում էական թափ կառնեն կապիտալ ծախսերը. ԿԳՄՍ նախարար

Կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի ոլորտներում 2022 թվականի պետբյուջեի նախագծով նախատեսվել է ծախսերի աննախադեպ աճ: Այս մասին ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ԱԺ նիստում:

«Կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի ոլորտներում 2022-ի պետբյուջեի նախագծով նախատեսվել է ծախսերի աննախադեպ աճ՝ շուրջ 44 մլրդ դրամ, ինչը հիմնականում ուղղվելու է բովանդակային բարեփոխումներին, կրթական, մշակութային և մարզական հաստատությունների ենթակառուցվածքների արդիականացմանը, պետական աջակցություն ստացող շահառուների խմբերի ընդլայնմանը և գիտության զարգացմանը: Կրթության ոլորտում էական թափ կառնեն կապիտալ ծախսերը: Ընդհանուր առմամբ կառուցման, հիմնանորոգման և վերանորոգման աշխատանքներ կիրականացվեն 109 կրթական հաստատություններում, որոնցից 88-ում աշխատանքները կավարտվեն 2022 թվականին»,-ասել է Դումանյանը:

Միայն ԿԳՄՍ նախարարության բյուջեով 2022-ին կավարտվեն կառուցման և հիմնանորոգման աշխատանքներ 56 դպրոցներում և 10 մանկապարտեզներում: Իսկ սեյսմիկ անվտանգության ծրագրի շրջանակներում հիմնանորոգման աշխատանքները կավարտվեն ևս 8 դպրոցներում: Երևան քաղաքում հիմնանորոգման աշխատանքները կավարտվեն 16 մանկապարտեզներում:

Շուրջ 480 ուսուցիչներ կամավոր ատեստավորման արդյունքում այսօր արդեն կստանան 30, 40 և 50 տոկոս հավելավճարներ՝ 5 տարի ժամկետով: Գործուղման բարելավված պայմաններով շուրջ 260 ուսուցիչ կգործուղվի բարձր լեռնային և սահմանամերձ համայնքներ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում