Ներքին 4 տարի առաջ - 13:54 17-11-2021

Զինված ուժերում նոր ձևաչափով ինժեներական զորքերի առկայությունը անհրաժեշտություն է․ Անդրանիկ Քոչարյան

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կենսական անհրաժեշտություն է համարում Զինված ուժերում նոր ձևաչափով ինժեներական զորքերի առկայությունը։

նա այս մասին հայտնել է ԱԺ նիստում 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանը:

«Ակնհայտ է դառնում, որ բյուջեում պետք է այնպիսի հիմքեր լինեն, որ ինժեներական զորքերի առկայությունը դառնում է կենսական անհրաժեշտություն։ Մեր այսօրվա բանակային կառուցվածքում դա մի քիչ այլ ձևաչափ ունի»,- ասել է Քոչարյանը։

Նա անդրադարձել է նաև սահմանին տիրող իրավիճակին` նշելով, որ այս պահի դրությամբ սահմանի արևելյան հատվածում վիճակը հանգիստ է:

«Դա չի նշանակում, որ այս հանգստությունը ամեն օր ուղեկցելու է մեզ։ Դրա համար մենք ամեն օր ջանք ու եռանդ պետք է դնենք կառավարության ծրագիրը իրականություն դարձնելու համար, որտեղ մենք անխափան պետք է այս ծախսերը սրբորեն իրականացնենք՝ առանց գումարներ փոշիացնելու»,- նշել է Քոչարյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով