Ներքին 4 տարի առաջ - 11:41 17-11-2021

ՀՀ–ի և Ադրբեջանի ներկայացուցիչները մասնակցում են ԱՊՀ երկրների ԱԽ քարտուղարների հանդիպմանը

Հայաստանի և Ադրբեջանի ԱԽ ներկայացուցիչներ Արմեն Գրիգորյանն ու Ռամիլ Ուսուբովը մասնակցում են Մոսկվայում անցկացվող ԱՊՀ երկրների ԱԽ քարտուղարների ամենամյա հանդիպմանը։ Այս մասին այսօր հայտնել է ՌԴ ԱԽ աշխատակազմի մամուլի ծառայությունը։

«Նիստի մասնակիցների ուշադրության կենտրոնում են ԱՊՀ երկրների անվտանգությանն Աֆղանստանի տարածքից սպառնացող վտանգները, միգրացիայի ոլորտում համագործակցության հարցերը, կենսատեխնոլոգիաների զարգացման հետ կապված խնդիրները», – ասվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, քննարկվելու են մարդասիրական արձագանքման ոլորտում փոխգործակցության, հանցավոր նպատակներով տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների կիրառմանը հակազդելու հարցեր։

Հանդիպմանը մասնակցում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ԱԽ քարտուղարներ Նիկոլայ Պատրուշևը, Ռամիլ Ուսուբովը և Արմեն Գրիգորյանը, Բելառուսի ԱԽ պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը, նախագահի օգնական -Անվտանգության խորհրդի քարտուղար Ասետ Իսեկեշևը, Ղրղզստանի և Տաջիկստանի ԱԽ քարտուղարներ Մարատ Իմանկուլովն ու Նասրուլլո Մահմուդզոդան, նախարարների կաբինետի փոխնախագահ, Թուրքմենստանի պետական ԱԽ քարտուղար Չարիմիրատ Ամանովը, Ուզբեկստանի նախագահին կից ԱԽ քարտուղար Վիկտոր Մախմուդովը, ինչպես նաև Մոլդովայի ներկայացուցիչներ, ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում