Արտաքին 4 տարի առաջ - 10:32 17-11-2021

Թուրքիայում քաղաքական գործչի կինը բանտարկվել է՝ բժշկական փաստաթղթերում տեղ գտած տառասխալի պատճառով

Դիարբեքիրի դատարանը «կեղծ բժշկական տեղեկատվություն տրամադրելու» համար քուրդ ուսուցչուհի Բաշակ Դեմիրթաշին դատապարտել է երկուսուկես տարվա ազատազրկման՝ բժշկական փաստաթղթերում իր վիժման ժամկետի վերաբերյալ գրառման մեջ տեղ գտած տառասխալի պատճառով, հաղորդում է Cumhuriyet-ը։

Պարզաբանվում է, որ դպրոցում, որտեղ աշխատում է Դեմիրթաշը, բավարարվել է չվճարվող արձակուրդից օգտվելու նրա դիմումը՝ բուժգործընթացներ անցնելու, իսկ հետո՝ ֆիզիկական և էմոցիոնալ առողջության վերականգնման նպատակով։ Սակայն բուժաշխատողը շփոթել է ամսաթիվը և 2015 թվականի դեկտեմբերի 11-ի փոխարեն գրել է դեկտեմբերի 14։ Հենց սա էլ հիմք է հանդիսացել ուսուցչուհու դեմ խարդախության գործ հարուցելու համար։

«Դեմիրթաշին 2.5 տարվա ազատազրկման դատապարտելը պարզ տեխնիկական սխալի համար սարսափելի է և դուրս է առողջ բանականությունից։ Սա վրդովեցուցիչ է և լավ պատկերացում է տալիս թուրքական դատական ​​համակարգի տագնապալի վիճակի մասին»,- ասել է Եվրախորհրդարանի հատուկ զեկուցող Նաչո Ամորը:

Դեմիրթաշի փաստաբանը հայտարարել է, որ որոշումը բողոքարկելու են բարձրագույն ատյաններում։

Բաշակ Դեմիրթաշը թուրք քաղաքական գործիչ, Ժողովրդադեմոկրատական ​​կուսակցության (HDP) առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշի կինն է: HDP-ն երկրի ամենամեծ ընդդիմադիր կուսակցություններից է և պաշտպանում է քրդական փոքրամասնության շահերը։ Դեմիրթաշը երկրի իշխանությունների կողմից կասկածվում է «Քրդական բանվորական կուսակցություն» հեղափոխական կազմակերպության հետ կապերի մեջ: Նա 2018թ.-ի սեպտեմբերին մեղավոր է ճանաչվել 2013թ.-ին Նովրուզի տոնակատարության ժամանակ իր ելույթում ծայրահեղականություն հրահրելու մեջ՝ դատապարտվելով չորս տարի ութ ամիս ազատազրկման։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով